Աֆղանստանի հարավ-արևելքում ական է պայթել. 9 երեխա է մահացել

Շտապօգնության մեքենա Քաբուլում
Երեխաները եղել են 4-10 տարեկան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Աֆղանստանի հարավ-արևելքում ականի պայթյունի հետևանքով 9 երեխա է մահացել: Տեղեկությունը հայտնում է «Ֆրանս Պրեսս» գործակալությունը՝ հղում անելով Գազնի նահանգի ներկայացուցչին։
«Երեխաները որոշել են խաղալ ականի հետ, և այն պայթել է», - հայտնել է տեղեկատվության և մշակույթի նահանգային դեպարտամենտի ղեկավար Համիդուլլա Նիսարը։
Ոստիկանության տվյալներով՝ երեխաները եղել են 4-10 տարեկան։
«Կրոկուս Սիթի Հոլ»–ի ահաբեկչության 134 զոհերը նույնականացվել են