Թուրքիայի հարավ-արևելքում, Դիարբեքիր նահանգի ընտրատեղամասում ծեծկռտուք է տեղի ունեցել` զենքի, քարերի և փայտերի գործածմամբ։ Մեկ մարդ զոհվել է, ավելի քան մեկ տասնյակ մարդ վիրավորվել է։ Տեղեկությունը հայտնում է Anadolu գործակալությունը:
Նշվում է, որ բախումը սկսվել է քվեարկության ժամանակ Դիարբեքիրի նահանգում գտնվող ընտրատեղամասում ընտրողների երկու խմբերի միջև։
«Միջադեպի հետևանքով զոհվել է մեկ մարդ, տուժել ՝ 11 – ը, որոնցից երկուսը հոսպիտալացվել են ծանր վիճակում», - ասվում է հրապարակման մեջ:
Քարերով վնասել են նաև շտապօգնության երկու մեքենա։
Այսօր Թուրքիայում տեղի են ունենում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: ԿԸՀ տվյալներով՝ քվեարկությանը կմասնակցի 61,4 մլն ընտրող, անվտանգությունն ապահովում են իրավապահ մարմինների շուրջ 600 հազար ներկայացուցիչներ: