Ջերմաստիճանը բարձրանում է. եղանակի տեսություն

Առանց տեղումներրի եղանակը կպահպանվի մի քանի օր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր, ինչպես նաև ապրիլի 1-ից 3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
«Ապրիլի 4-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Քամին կլինի հարավարևմտյան` 2-5մ/վ արագությամբ, առանձին վայրերում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Օդի ջերմաստիճանը մինչև ապրիլի 3–ն աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով։
Եղանակը Հայաստանում
Երևան քաղաքում նույնպես մինչև ապրիլի 3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 4-ին սպասվում է կարճատև անձրև, քամու ուժգնացում` 12-15մ/վ արագությամբ:
Օրական 20 000 դրամ եկամո՞ւտ․ ՆԳՆ-ն զգուշացնում է՝ SMS-ներով հերթական խարդախության փորձն է