Սպիտակ փուչիկներ՝ դեպի երկինք. ՌԴ–ում ակցիա են կազմակերպել ի հիշատակ «Կրոկուսի» զոհերի

Երկինք բաղ թողնված սպիտակ փուչիկները խորհրդանշում են «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության անմեղ զոհերի հոգիները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. ՌԴ ԱԳՆ-ի, Ռուսաստանում գոծող դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները «Կրոկուսում» ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված խորհրդանշական ակցիայի շրջանակներում երկինք են բաց թողել սպիտակ փուչիկներ:
Օտարերկրյա պետությունների դեսպաններն ու դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչները նաև ծաղիկներ ու ծաղկեպսակներ են դրել ահաբեկչության զոհերի հիշատակին:
Արարողությանը մասնակցել են մի քանի տասնյակ երկրների դեսպաններ, ներկա են եղել ԱՄՆ-ի, ԵՄ երկրների, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի ներկայացուցիչներ:
Հիշեցնենք` մարտի 22-ին Մոսկվայի շրջանի «Կրոկուս Սիթի Հոլ»–ում համերգից առաջ հրաձգություն է եղել, այնուհետև հրդեհ է բռնկվել: Տուժածների թիվը հասել է 360–ի (այդ թվում` 11 երեխա), զոհերինը` 144–ի։
Ռուսաստանի քննչական կոմիտեն ահաբեկչության մասին քրեական գործ է հարուցել։ Ձերբակալվել է 11 մարդ, այդ թվում` 4 ահաբեկիչները` Դալերջոն Միրզոևը, Ռաչաբալիզոդա Սաիդակրամին, Մուհամադսոբիր Ֆայզովը և Ֆարիդունի Շամսիդինը։ Նրանց ցմահ ազատազրկում է սպառնում։ Նրանք, ինչպես նաև ահաբեկչությանն օժանդակելու մեջ մեղադրվող Իսրայել, Դիլովար և Ամինչոն Իսլոմովները կալանավորվել են մինչև մայիսի 22-ը։
Տաջիկստանում ուժայինները 9 մարդու են ձերբակալել «Կրոկուս Սիթի Հոլ»–ում ահաբեկչություն իրականացնողների հետ կապեր ունենալու համար: