«Հարության ավետիս». Երևանում անցկացվեց ամենամյա կանթեղներով երթը

Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց միություններն ամեն տարի Ճրագալույցի պատարագից հետո կանթեղներով երթ են անցկացնում մայրաքաղաքում։
Sputnik
Երևանում անցկացվեց ամենամյա կանթեղներով երթը։ Ճրագալույցի սուրբ պատարագին հաջորդող «Հարության Ավետիս» խորագրով երթն ամեն տարի կազմակերպում են Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց միությունները։ Երթն առաջնորդում էր Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը։
Երթը մեկնարկել էր Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցուց։ Հավատավոր քրիստոնյաները, կանթեղները ձեռքերում պահած, աղոթքով և եկեղեցական երգերով քայլեցին Երևանի կենտրոնական փողոցներով։
Երթն ավարտվեց Հանրապետության հրապարակում։
Սրբությամբ կլվամ ձեռքերն իմ և սեղանիդ շուրջը կնստեմ, Տե՛ր․ Փաշինյանը կրկին սաղմոս կարդաց