Բագրատ սրբազանի հանդիսապետությամբ զատկական աղոթք կարվի Ոսկեպարի եկեղեցում

Տոնական աղոթքից հետո անցկացվելու է ավանդական հավկթախաղ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հանդիսապետությամբ զատկական աղոթք կարվի Ոսկեպարի եկեղեցում։ Այս մասին տեղեկացնում է Տավուշի թեմը։
«Սիրով սպասում ենք բոլորիդ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հարության տոնին մարտի 31-ին` ժամը 17։00-ին, Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցում»,- նշված է հավատավորներին ուղղված հրավերում։
Նշվում է, որ Բագրատ սրբազանի հանդիսապետությամբ աղոթքին կհաջորդի ավանդական հավկթախաղը։
«Թող ուրիշ տեղ ճշգրտեն»․ Ոսկեպարի բնակիչները՝ Տավուշում հնարավոր սահմանազատման մասին