Առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում. եղանակի տեսություն

Բալենու ծաղիկ
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 30-ի գիշերը, 31-ին, ապրիլի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 30-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Տեղեկությունը հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։
Քամին հյուսիսարևմտյան է, 3-6մ/վ արագությամբ, մարտի 30-ի ցերեկն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 30-ից ապրիլի 1-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում մարտի 30-31-ին, ապրիլի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 30-ի ցերեկը սպասվում է քամու ուժգնացում` 12-15մ/վ արագությամբ:
Մայրաքաղաքում մարտի 30–ի ցերեկը կլինի 20-22 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +13...+15 աստիճան։