ՀՀ փոխվարչապետն ու երկրում հավատարմագրված դեսպանները քննարկում են անցկացրել

Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ
Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են ՀՀ ներմուծվող և արտահանվող բարձր տեխնոլոգիական ոլորտում կիրառվող որոշ բաղադրիչներին վերաբերող խնդիրներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ՀՀ–ից արտահանվող և ՀՀ տարածքով տարանցիկ փոխադրվող որոշ ապրանքների ցանկին առնչվող հարցեր է քննարկել ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և շահագրգիռ պետական գերատեսչությունների ղեկավարների հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Հայաստանի Հանրապետությունից արտահանվող և Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրվող զգայուն ապրանքների ցանկը հաստատելու» մասին որոշման կիրառման հետ կապված հարցերի շրջանակը»,– ասված է հաղորդագրությունում:
Անդրադարձ է կատարվել կարգավորումների արդյունքում ՀՀ ներմուծվող և արտահանվող բարձր տեխնոլոգիական ոլորտում կիրառվող որոշ բաղադրիչներին վերաբերող խնդիրներին։ Նախանշվել են նաև դրանց լուծման հնարավոր ուղղությունները: