ՄԱԿ-ի միջազգային դատարանը Իսրայելի վերաբերյալ որոշում է կայացրել

ՄԱԿ-ի միջազգային դատարանի շենքը Հաագայում
Իսրայելը պետք է նաև ապահովի, որ իր զինվորականները չփորձեն կանխել Գազայի բնակիչներին անհրաժեշտ մարդասիրական օգնության առաքումը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. ՄԱԿ-ի միջազգային դատարանը Իսրայելին պարտավորեցրել է պայմաններ ապահովել, որոնց դեպքում երկրի զինված ուժերը Գազայի հատվածում պաղեստինցիների իրավունքները խախտող գործողություններ չեն իրականացնի: Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, ասված է դատարանի որոշման մեջ։
ՄԱԿ-ի դատարանը նշում է, որ հունվարի 26-ից հետո, երբ ատյանը Իսրայելին պարտավորեցրել էր ժամանակավոր միջոցներ ձեռնարկել Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի պատճառով, Գազայում պաղեստինցիների կենսական պայմաններն ավելի են վատացել:
Իսրայելը պետք է նաև ապահովի, որ իր զինվորականները չփորձեն կանխել Գազայի բնակիչներին անհրաժեշտ մարդասիրական օգնության առաքումը:
Հիշեցնենք` Հարավաֆրիկյան Հանրապետությունը Իսրայելի դեմ հայց էր ներկայացրել ՄԱԿ-ի միջազգային դատարան։ Դատարանը հունվարի 26-ին միջանկյալ որոշում կայացրեց` Իսրայելին պարտավորեցնելով բոլոր միջոցները ձեռնարկել Գազայի հատվածում ցեղասպանությունը կանխելու համար, պատժել պաղեստինցիների նկատմամբ ցեղասպանության կոչերի համար, ապահովել այդ շրջանի բնակիչներին մարդասիրական օգնության տրամադրումը: Միաժամանակ ՄԱԿ-ի դատարանը չէր պարտադրել Իսրայելին դադարեցնել ռազմական գործողությունը Գազայի հատվածում, ինչի մասին նշվում էր ՀԱՀ-ի հայցում:
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 32 հազար 552-ի