ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Հայաստանը Եգիպտոս է ուղարկել ավելի քան 30 տոննա մարդասիրական օգնություն Գազայի բնակչության համար։ Այս մասին հայտնում է Եգիպտոսում ՀՀ դեսպանատունը։
Նշվում է, որ ինքնաթիռն այսօր վայրէջք է կատարել Եգիպտոսի ալ-Արիշ քաղաքի ռազմական օդանավակայանում։
Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը օդանավակայանում դիմավորել է ուղեբեռը և օդանավի անձնակազմի հետ միասին այն հանձնել Եգիպտոսի Կարմիր մահիկի ընկերությանը
«Կարմիր մահիկ ընկերության համակարգմամբ մեկ-երկու օրվա ընթացքում մարդասիրական օգնությունը կփոխանցվի Գազայի բնակիչներին»,– ասվում է հայտարարությունում։
Օգնությունը ներառում է սնունդ, դեղորայք և բժշկական պարագաներ:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության՝ մարտի 28-ի նիստում որոշում է կայացվել Գազայի բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով պահուստային ֆոնդից ՆԳՆ-ին հատկացնել շուրջ 19 մլն դրամ։
Նշենք, որ Գազայի բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու մասին հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մարտի 5-6-ը Եգիպտոս կատարած պաշտոնական այցի ընթացքում նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ հանդիպման ժամանակ։
Հայաստանից Գազա մարդասիրական օգնություն տանող ինքնաթիռը հասել է Եգիպտոս
Հայաստանից Գազա մարդասիրական օգնություն տանող ինքնաթիռը հասել է Եգիպտոս
Հայաստանից Գազա մարդասիրական օգնություն տանող ինքնաթիռը հասել է Եգիպտոս