Երևանում կայացել է «Կյանքի ճանապարհ դեպի Սանահին. 1942» ֆիլմի նախադիտումը

Երևանում կայացել է «Կյանքի ճանապարհը դեպի Սանահին. 1942» ֆիլմի նախադիտումը
Սցենարիստ և ռեժիսոր Եկատերինա Դոջինան պատմել է, թե ինչպես է առաջացել ֆիլմի գաղափարը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Երևանում կազմակերպվել է «Կյանքի ճանապարհ դեպի Սանահին. 1942» ֆիլմի նախադիտումը։ Այս մասին հայտնում է Հայաստանում Ռուսական տունը։
Ֆիլմը պաշարված Լենինգրադի երեխաների մասին է, որոնք Հայրենական մեծ պատերազմի ժամանակ տարհանվել են այնտեղից, տեղափոխվել հայկական Սանահին գյուղ և տանիք, սեր ու հոգատարություն գտել։
Ֆիլմը միաժամանակ դիտել են մի քանի հարթակում` Սանկտ Պետերբուրգի պաշտպանության և շրջափակման պատմության ինստիտուտում, Երևանում Ռուսական տանը և Գյումրու մասնաճյուղում։
Նախագծի ղեկավար, Սանկտ Պետերբուրգի Ժուռնալիստների միության նախագահ Անդրեյ Ռադինը նշել է, որ ֆիլմը նվիրված է խորհրդային զորքերի կողմից Լենինգրադի լիակատար ազատագրման 80-ամյակին։
Պաշարված Լենինգրադի ևս մի բնակիչ տարիներ անց հուշամեդալ ստացավ Երևանում
Սցենարիստ և ռեժիսոր Եկատերինա Դոջինան պատմել է, թե ինչպես է առաջացել ֆիլմի գաղափարը։ Նա ծանոթացել է Լենինգրադի թիվ 51 շրջափակված մանկատան տնօրեն Խանա Գերշենոկի թոռնուհու հետ: Այդ խիզախ կինը մոտ 120 երեխա է դուրս բերել Լենինգրադից։
«Հաղթանակը 1945 թվականին նրանք դիմավորեցին Սանահինում։ Ոմանք արդեն հայկական դպրոց էին հաճախում, և օգնության ձեռք մեկնած ժողովրդի լեզուն նրանց համար ընդմիշտ հարազատ դարձավ»,– պատմել է նա։
«Կյանքի ճանապարհ դեպի Սանահին. 1942» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա ապրիլի 8-ին Սանկտ Պետերբուրգում ՝ Ժուռնալիստների միությունում, Երևանի Ռուսական տանը և Սանահինում:
Երևանում բնակվող Նատալյա Գոնչարը պաշարված Լենինգրադի բնակչի կարգավիճակ ստացավ