ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik․ Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի մոտ ավտոմեքենաներ են բախվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում վթարի մասին ահազանգը ստացել են այսօր ժամը 15։15-ի սահմաններում։
Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ բախվել են 42-ամյա Ս. Գ.-ի վարած «Toyota» և 38-ամյա Շ. Ֆ.-ի վարած «Opel» մակնիշների ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով «Opel»–ի 40-ամյա ուղևորը տեղում մահացել է, իսկ վարորդն արգելափակվել սրահում։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «Toyota» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և 4 ուղևորները՝ 34-ամյա Օ. Մ.-ն, 13-ամյա Գ. Ս.-ն, 8-ամյա Լ. Ս.-ն և 4-ամյա Լ․Ս․-ն, ինչպես նաև «Opel»-ի ուղևորներ 10-ամյա Ջ. Ա.-ն և 18-ամյա Մ. Ա.-ն հոպիտալացվել են։
Հատուկ տեխնիկայի օգնությամբ արգելափակումից դուրս է բերվել նաև «Opel»-ի վարորդ Շ. Ֆ.-ն և տեղափոխվել բժշկական կենտրոն։