Գոմաղբը թափել են փողոցում ու ձվեր նետել ոստիկանների վրա. բողոքի ցույցեր Բելգիայում

Տևական ժամանակ է` ֆերմերները բողոքում են Եվրամիության ագրարային քաղաքականությունից։ Մարդիկ դուրս են եկել նաև Բրյուսելի փողոցներ։
Sputnik
Եվրամիության ագրարային քաղաքականության դեմ կազմակերպված բողոքի ցույցերը Բրյուսելում վերածվել են բախումների։
Շուրջ 900 տրակտորիստներ մարտի 26-ին ԵՄ անդամ երկրների գյուղատնտեսության նախարարների հանդիպման ժամանակ փորձել են արգելափակել Բելգիայի մայրաքաղաքի Եվրոպական թաղամասը, որտեղ քննարկվել են ընթացիկ ագրարային խնդիրները:
Լեհաստանի ֆերմերներն արգելափակել են ուկրաինական հացահատիկով երկաթուղային շարժակազմերը
Թեև ոստիկանությունը վաղ առավոտից փակել է փողոցները՝ կազմակերպելով ԵՄ հաստատությունների պահպանությունը, սակայն ֆերմերներին որոշ դեպքերում հաջողվել է տրակտորների օգնությամբ ճեղքել ոստիկանական շղթան: Ցուցարարներն անվադողեր են վառել, գոմաղբ թափել փողոցում, ոստիկանների վրա փայտեր, շշեր ու ձվեր նետել: Ոստիկանությունն էլ արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ է կիրառել։
1 / 8

Ֆերմերները գոմաղբ են թափել փողոցում (Բրյուսել)

2 / 8

Ցուցարարները Բրյուսելի փողոցներում

3 / 8

Մետրոյի կայարանի աստիճանավանդակների մոտ հրդեհ է բռնկվել

4 / 8

Ֆերմերները բողոքի են դուրս եկել տրակտորներով

5 / 8

Ցուցարարները հեծանիվ ու աղբարկղ են նետում վերնանցումից

6 / 8

Եվրոպական խորհրդի շենքի մոտ (Բրյուսել)

7 / 8

Ցուցարարները ձվեր են նետում ոստիկանության վրա

8 / 8

Ոստիկանությունը պատրաստվում է ցրել ֆերմերների ցույցը

Ֆերմերները Մակրոնին սուլելու համար ներխուժել են գյուղատնտեսական ցուցահանդես