Եթե մեր պահանջը չկատարվի, կհաջորդեն անհնազանդության քայլեր. «Միասին» շարժման ղեկավար

Արամ Սարգսյանը տեղեկացրեց, որ իրենց փաստաթուղթ-պահանջագիրը ներկայացրել են նաև ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցություններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. «Միասին» համաժողովրդական քաղաքական շարժումն այսօր հանրահավաք է անցկացնում Երևանի Ազատության հրապարակում։ Նաև նախազգուշական երթ են անելու են դեպի ԱԺ։
Շարժումը 100 կետից բաղկացած 4–էջանոց հրաժարականի պահանջ է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությանը և ժամանակ տվել մինչև ապրիլի 10-ը։
«Եթե մեր պահանջը չկատարվի, կհաջորդեն անհնազանդության քայլեր»,- ճեպազրույցի ժամանակ ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։
Նա նշեց, որ ՀՀ տարբեր մարզերից այսօր ցանկանում էին գալ, միանալ հանրահավաք-երթին, սակայն ճանապարհների փակ լինելու պատճառով չեն կարողացել գալ։
Սարգսյանը տեղեկացրեց, որ իրենց փաստաթուղթ-պահանջագիրը ներկայացրել են նաև ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցություններին։
Մունք խեղճ չենք, խղճցնող ենք, ստրուկ չենք, տեր ենք. «Միասին» շարժումը հանրահավաք է անում
Նա նշեց՝ եթե այս խմբակցությունները համաձայն չլինեն փաստաթղթում նշված կետերի հետ, ուրեմն նրանք նույնպես հանցակից են գործող իշխանություններին։
Հավելենք, որ«Միասին» համաժողովրդական քաղաքական շարժումը հատուկ հանրահավաքների շարքը սկսել է փետրվարի 20–ին` Արցախյան շարժման 36–ամյակի օրը։
Շարժումն ապրիլի 8-ին ժամը 17։00-ից սկսած 3 օր շարունակ բողոքի ակցիաներ կանցկացնի ՀՀ Ազգային ժողովի մոտ։