ԱԱԾ մեկուսարանը կփակվի. «Ժողովուրդ»

Մեկուսարան
Փակվող ՔԿՀ-ների աշխատակիցներն ու դատապարտյալները տեղափոխվելու են նոր կառուցվող բանտ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik․ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկը կամ, այսպես կոչված, ԱԱԾ մեկուսարանը փակվելու է։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը։
«Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանից հետաքրքրվեցինք՝ ԱԱԾ մեկուսարանը փակվելո՞ւ է, ինչին ի պատասխան՝ նախարարը հայտնեց՝ նոր ՔԿՀ ստեղծելուց հետո, այո՛, փակվելու է»,- գրում է թերթը:
Հիշեցնենք, որ Կոտայքի մարզում «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի հարևանությամբ նոր բանտ է ստեղծվելու։ Մարտի 26-ին Ազգային ժողովում արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հայտնել էր, որ արդյունքում 4 ՔԿՀ՝ «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Երևան», «Դատապարտյալների հիվանդանոց», կփակվեն ու այնտեղի ծառայողներն ու դատապարտյալները կտեղափոխվեն նոր կառուցվող բանտ։ Այդ 4 ՔԿՀ-ում բարեկարգման աշխատանքներ կլինեն, մինչև կկառուցվի նոր բանտը։