ՌԴ ԶՈւ–ն Խարկովում խոցել է գրոհային բրիգադի տեղակայման վայրը և տանկային ուսումնարանը

Ցուցանակ
Նիկոլաևյան ընդհատակի համակարգողի խոսքով՝ Խարկովի ուղղությամբ հարվածի երկու ալիք է եղել, առաջինը` ժամը մեկից մինչև երկուսը, երկրորդը` մեկուկես ժամ անց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik․ Ռուսաստանի զինված ուժերը Խարկովին հասցրած հարվածների ընթացքում երեք օրում երկրորդ անգամ խոցել են Խարկովի ներքին գործերի ազգային համալսարանը, որտեղ տեղակայված է Ուկրաինայի ազգային ոստիկանության «Լուտ» գրոհային բրիգադը: ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է նիկոլաևյան ընդհատակի համակարգող Սերգեյ Լեբեդևը՝ հղում անելով խարկովցի գործընկերներին։
«Եղել է ուժեղ պայթյուն, սև ծխի ամպ է գոյացել, ավելի քան տասնյակ շտապօգնության մեքենաներ են գնացել, թաղամասը շրջափակված է»,- հայտնել է գործակալության զրուցակիցը։
Նա հավելել է, որ պայթյուններ են եղել նաև տանկային ուսումնարանում։ Լեբեդևի խոսքով՝ Խարկովի ուղղությամբ հարվածների երկու ալիք է եղել. առաջինը՝ գիշերվա մեկից մինչև երկուսը, երկրորդը՝ 03:30–ին, ընդ որում` քաղաքում էլեկտրականությունն ամբողջությամբ անջատել են օդային տագնապից անմիջապես հետո՝ դեռ պայթյուններից առաջ:
Վերջին օրերին ՌԴ ԶՈւ-ն պարբերաբար հարվածներ է հասցնում Խարկովի ռազմական և ռազմարդյունաբերական օբյեկտներին՝ խոցելով Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները, որոնք ներգրավված են Բելգորոդի մարզի վրա իրականացվող հարձակումներում։