Հայաստանի առանձին հատվածներում գիշերը սպասվում է 0–1 աստիճան ցուրտ

Ծաղկած ծառեր. Արարատի մարզ
Քանի որ 0-ից ցածր ջերմաստիճանը շատ կարճ է տևելու, ըստ մասնագետների, ծաղկած ծառերի վրա առանձնապես ազդեցություն չի ունենա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik․ Այս գիշերը Արարատյան դաշտում սպասվում է 0-ից ցածր ջերմաստիճան։ Տեղեկությունը ֆեյսբուքյան էջում հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Մարտի 26-ի լույս 27-ի գիշերը, լուսադեմին` ժամը 6։00-7։00 ընկած ժամանակահատվածում, Արարատյան դաշտի առանձին հատվածներում օդում սպասվում է 0-1 աստիճան ցուրտ»,- գրել է Սուրենյանը։
Նա միաժամանակ նշել է` մասնագիտական վերլուծությունները ցույց են տվել, որ սպասվող բացասական ջերմաստիճանի շատ կարճ տևողությունը և փոքր արժեքները առանձնապես չեն կարող ազդել ծաղկած պտղատու ծառերի վրա։
Հայաստանում շուտով սեփական «եղանակային» հավելված կգործարկվի