Երևանում ԱՄՆ քաղաքացուն կողոպտած երիտասարդի ինքնությունը հայտնի է. նա հետախուզվում է

Դեպքի վայրում
Պարզվել է, որ 25–ամյա երիտասարդը Սիրահարների այգում հետևից մոտեցել է օտարերկրացուն, իր մոտ գտնվող օդաճնշիչ ատրճանակով թիկունքից հարվածել է նրա գլխին, հափշտակել տղամարդու ձեռքի պայուսակն ու դիմել փախուստի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Պարզվել է Երևանի Պռոշյան փողոցում ԱՄՆ քաղաքացու նկատմամբ օդաճնշիչ ատրճանակով ավազակային հարձակում կատարած անձի ինքնությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Նշվում է, որ մարտի 21-ին` ժամը 11:26-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը զենքի գործադրմամբ օտարերկրացի անցորդից հափշտակել է նրա պայուսակը։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել է «Stalker S17» տեսակի օդաճնշիչ ատրճանակ։
ԱՄՆ քաղաքացին ճանաչվել է տուժող։
«Դեպքի վայրին հարակից տարածքներում տեղադրված տեսանկարահանող սարքերի տեսագրությունների ուսումնասիրության և քննչական այլ գործողությունների արդյունքում պարզվել է հափշտակություն կատարած անձի ինքնությունը, որը 25-ամյա երիտասարդ է»,–նշված է հաղորդագրության մեջ։
Պարզվել է, որ երիտասարդը Սիրահարների այգում հետևից մոտեցել է օտարերկրացուն, իր մոտ գտնվող օդաճնշիչ ատրճանակով հարվածել է նրա գլխին, հափշտակել տղամարդու ձեռքի պայուսակն ու դիմել փախուստի։
Փողոցում գտնվող քաղաքացիներից մեկը, լսելով օտարերկրացու բղավոցները, վազել է երիտասարդի հետևից։ Փախուստի ընթացքում երիտասարդը պայուսակից հանել է ԱՄՆ քաղաքացու դրամապանակը, որում եղել է կանխիկ գումար և բանկային քարտ, հափշտակել դրանք, իսկ պայուսակը նետել մի կողմ։ Փախուստի ընթացքում նրա գոտկատեղին ամրացված ատրճանակն ընկել է գետնին:
Ավազակային հարձակում Երևանում. հափշտակել են փող, հեռախոսներ, վարչապետի պարգևատրած զենքը
Ձեռք բերված փաստերի հիման վրա միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին երիտասարդի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (Ավազակություն` զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ) հանրային քրեական հետապնդում հարուցելու համար, ինչը բավարարվել է։
Получивший травму гражданин США на месте преступления (21 марта 2024). Еревaн
ԱՄՆ քաղաքացին ճանաչվել է տուժող։
Որոշում է կայացվել երիտասարդին ձերբակալելու մասին, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են քննչական, օպերատիվ հետախուզական անհրաժեշտ միջոցառումներ նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու ուղղությամբ։