ԵԱՏՄ-ն երկարացնում է տիտանի թափոնների և ջարդոնի ներմուծման զրոյական տուրքը մինչև 2026 թ–ն

Որոշումն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) մինչև 2026 թվականի մարտը երկարացնում է տիտանի արտադրության թափոնների և ջարդոնի զրոյական ներմուծման մաքսատուրքի գործողությունը։ Տեղեկությունը նշված է միության մամուլի հաղորդագրության մեջ։
ԵԱՏՄ-ում 2021 թվականին զրոյական ներմուծման մաքսատուրք էին սահմանել մինչև 2024 թվականի ապրիլը։ Մինչ այդ տիտանի թափոնների և ջարդոնի ներմուծման մաքսային դրույքաչափը կազմում էր մաքսային արժեքի 5%-ը։
ԵԱՏՄ-ում սկսվել է արդյունաբերական համատեղ նախագծերի հայտերի ընդունումը. մանրամասներ
Հանձնաժողովը նշել է, որ քննարկվող ապրանքներն օգտագործվում են որպես երկրորդային հումք տիտանի արտադրանքի արտադրության մեջ, հիմնականում օդատիեզերական, էներգետիկ, նավաշինության և բժշկության համար:

«Եվրասիական տնտեսական միության մետալուրգիական ձեռնարկությունների կողմից տիտանի թափոնների և ջարդոնի օգտագործումը զգալիորեն էժանացնում և արագացնում է տիտանային կիսաֆաբրիկատների արտադրության գործընթացը, ինչպես նաև թույլ է տալիս ավելացնել պատրաստի արտադրանքի արտադրությունը», – մեջբերվում է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևի խոսքերը:

Նա նշել է, որ ԵԱՏՄ երկրների ընկերությունների կողմից օգտագործվում են նաև ինչպես սեփական արտադրության թափոններ, այնպես էլ ներմուծվող հումք «երրորդ երկրներից»: