Բալթիմորում կամուրջ է փլուզվել. տեսանյութ

Դեռ հայտնի չէ, թե փլուզման պահին քանի ավտոմեքենա է եղել կամրջի վրա։
Sputnik
ԱՄՆ Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքում կամուրջ է փլուզվել։ Ենթադրվում է, որ 7 մարդ հայտնվել է ջրում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «CBS News» հեռուստաալիքին:
Ըստ «Fox Baltimore» հեռուստաալիքի` Ֆրենսիս Սքոթ Քիի անվան «Key Bridge» ավտոմոբիլային կամուրջը փլուզվել է նավի բախման հետևանքով: WTOP ռադիոկայանի տվյալներով՝ մի քանի ավտոմեքենաներ ջուրն են ընկել։
Հրշեջ ծառայությունը հայտնել է, որ դեպքի վայր են մեկնել փրկարարներն ու ջրասուզակները։
Թեհրանում պայթյունի հետևանքով երկու շենք է փլվել