Սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով. եղանակի տեսություն

Երևանում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 11-13, երեկոյան՝ 5-7 աստիճան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 25-ին, 26-ին կեսօրից հետո դեպի երեկո շրջանների զգալի մասում, 27-ի գիշերը առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով։
Եղանակի տեսություն
Տեղեկությունը հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։
Մարտի 26-ի երեկոյան ժամերին առանձին վայրերում սպասվում է նաև ամպրոպ։ Քամին՝ հարավային 2-5 մ/վ, մարտի 26-28-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20մ/վ արագությամբ:
Երևանում մարտի 25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ:
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 11-13, երեկոյան՝ 5-7 աստիճան։