«Կրոկուսում» ահաբեկչության հետևանքով զոհվածներից 95-ը նույնականացվել են

ԱԻն վերջին տեղեկություններով՝ ահաբեկչության հետևանքով զոհվել է 137 մարդ, այդ թվում՝ 3 երեխա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik․ «Կրոկուսի» ահաբեկչության հետևանքով զոհվածներից 94-ը նույնականացվել են։ ՌԴ ԱԻՆ-ը հրապարակել է վերջին թարմացված ցուցակը։
Նշենք, որ ցանկում 1 ՀՀ քաղաքացու տվյալներ կան՝ Լիլիթ Իսրայելյան։
Հիշեցնենք` մարտի 22-ին Մոսկվայի շրջանի «Կրոկուս Սիթի Հոլ»–ում համերգից առաջ հրաձգություն է եղել, այնուհետև հրդեհ է բռնկվել: Վերջին տվյալներով` ահաբեկչության հետևանքով տուժել է 285 մարդ (այդ թվում՝ 8 երեխա), որոնցից 137-ը մահացել են (այդ թվում՝ 3 երեխա)։ Բուժհաստատություններ են տեղափոխվել և հոսպիտալացվել 114 մարդ, որից 4-ը՝ երեխա։
Ռուսաստանի քննչական կոմիտեն ահաբեկչության մասին քրեական գործ է հարուցել։ Ձերբակալվել է 11 մարդ, այդ թվում` 4 ահաբեկիչները` Դալերջոն Միրզոևը, Ռաչաբալիզոդա Սաիդակրամին, Մուհամմադսոբիր Ֆայզովը և Ֆարիդունի Շամսիդինը։ Վերջիններս կալանավորվել են։
Այսօր դատարանը կալանավորեց նաև Իսրոյիլ Իսլոմովին և նրա երկու որդիներին՝ Ամինչոնին և Դիլովարին՝ ահաբեկչությանն օժանդակելու մեղադրանքով։