Հունգարիայում մրցարշավի ժամանակ մեքենան մխրճվել է բազմության մեջ. կան զոհեր և վիրավորներ

Վթարը տեղի է ունեցել կիրակի Լաբաթլան և Բայոտ բնակավայրերի միջև մրցավազքի ժամանակ Հունգարիայի հյուսիս-արևմուտքում՝ Դանուբ գետի մոտ:
Sputnik
Հունգարիայում ավտոարշավին մասնակցող մեքենաներից մեկը մայրուղուց դուրս է եկել և թռել բազմության բազմության մեջ, ինչի հետևանքով 4 մարդ զոհվել է, ևս 7-ը՝ վիրավորվել: Տեղեկությունը հայտնել է երկրի հյուսիսում գտնվող Կոմար-Էստերգոմայի ոստիկանության վարչությունը:
Ի՞նչ կապ ունեն արշավներն ու հայրենիքի պաշտպանությունը. խաղարկվեց լեռնարշավային գավաթը
Ավտոարշավի շրջանակում բոլոր մրցարշավները, որոնց երթուղին Էստերգոմի ու Նյերգեշույֆալուի միջև կազմում էր գրեթե 440 կմ, արտակարգ պատահարից հետո չեղարկվել են:
Պարզվում են դեպքի հանգամանքները: Վարորդը, հնարավոր է, չի կարողացել կառավարել մեքենան ավտոմրցարշավի ժամանակ։