Դինամիկան շատ դրական է․ հանդիպել են ՀՀ նախագահն ու Վրաստանի վարչապետը

ՀՀ նախագահն ու Վրաստանի վարչապետը
Կոբախիձեի խոսքով `երկու երկրների շահերից է բխում ունենալ ամուր համագործակցություն տարբեր ոլորտներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik․ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը համոզված է, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի այցը օգտակար կլինի հայ–վրացական հարաբերութունների զարգացման համար։ Ինչպես հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, Խաչատուրյանն այդ մասին ասել է Կոբախիձեի հետ հանդիպման ժամանակ։
«Մենք շատ բարձր ենք գնահատում մեր բարեկամական հարաբերությունները և նման բարձրաստիճան այցելությունները մեկ անգամ ևս ընդգծում են մեր երկրների, մեր ժողովուրդների միջև եղած այդ հարաբերությունների կարևորությունը»,- նշված է նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Վրաստանի վարչապետն էլ նշել է, որ երկու երկրների հարաբերություններն արտահայտվում են ոչ միայն կառավարությունների լավ գործակցությամբ, այլև հիմնված են ժողովուրդների պատմական բարեկամության վրա: Նրա խոսքով՝ վերջերս «Ռազմավարական գործընկերության հաստատման մասին» հռչակագրի ստորագրումը նշանակում է, որ երկու երկրները կարողացել են զարգացնել հարաբերություններն ավելի բարձր մակարդակի։ Այսօր կարևոր է իրականացնել այն բոլոր նպատակները, որոնք ընդգրկվել են հռչակագրում:
«Մեզ գոհացնում է մեր հարաբերությունների ներկա վիճակը, դինամիկան շատ դրական է, սակայն դրանք մշտապես խորացնելու և ընդլայնելու տեղ կա: Մեր շահերից է բխում ունենալ ամուր գործակցություն բոլոր հնարավոր ոլորտներում: Հատկապես քաղաքական, տնտեսական, մշակության, կրթական և այլ ոլորտներում կա չօգտագործված ներուժ և ընդլայնման հնարավորություններ: Մեր կողմից հետաքրքրություն կա ունենալ շատ ամուր գործընկերություն Հայաստանի հետ»,- ասել է Կոբախիձեն։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտներում փոխգործակցության հետագա ընդլայնման վերաբերյալ հարցեր:
Առանց վերապահումների աջակցում եմ ՀՀ տարածքային ամբողջականությանը․ Կոբախիձե
Հիշեցնենք` Կոբախիձեն Հայաստան է ժամանել պաշտոնական այցով։