Ավտովթար Մասիս քաղաքում. «Mitsubishi»–ի 34–ամյա վարորդը մահացել է

Բախվել են «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան և «ZIL» մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով «Mitsubishi» մակնիշի ավտոմքենան կողաշրջվել է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Խոշոր ավտովթար է տեղի ունեցել ՀՀ Արարատի մազի Մասիս քաղաքում, որի հետևանքով մեքենաներից մեկի վարորդը տեղում մահացել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Մասիս քաղաքի վթարը
Նշվում է, որ այսօր` ժամը 08:47-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մասիս քաղաքի Հերացի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված տուժած։
Մասիս քաղաքի վթարը
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
«Պարզվել է, որ Արարատյան և Հերացու փողոցների խաչմերուկում բախվել են «Mitsubishi» մակնիշի (վարորդ՝ Տ. Մ., ծնված 1990 թ․) ավտոմեքենան և «ZIL» մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով «Mitsubishi» մակնիշի ավտոմքենան կողաշրջվել է: Տ․ Մ.-ն տեղում մահացել է»,–նշված է հաղորդագրության մեջ։
Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը, հոսանքազրկել, ուղղել այն, այնուհետև հատուկ տեխնիկայի օգնությամբ կտրել ավտոմեքենայի վերին հատվածը, վարորդի դին դուրս բերել և մոտեցրել շտապօգնությանը։