ԵՐԵՎԱՆ, 23 մարտի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 23-ին, 24-ի գիշերը, 25-ին, 26-ի ցերեկը, 27-ի գիշերը շրջանների զգալի մասում, 27-ի ցերեկն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում ձյան տեսքով։ Մարտի 23-ին առանձին վայրերում սպասվում է նաև ամպրոպ։ Մարտի 24-ի ցերեկը, 26-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։
Տեղումները պայմանավորված են Միջերկրական ծովից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ։ Այսօր կեսօրից հետո և երեկոյան ժամերին հանրապետության ողջ տարածքում են սպասվում տեղումներ, իսկ Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի լեռներում, Գեղարքունիքում` ձյան տեսքով։ Առանձին հատվածներում տեղումները կլինեն ինտենսիվ։
Քամին հարավարևմտյան է, 2-5 մ/վ արագությամբ, մարտի 23-ին, 26-27-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում մարտի 23-ին, 24-ի գիշերը, 25-ին, 26-ի ցերեկը, 27-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ: Մարտի 23-ին հնարավոր է նաև ամպրոպ։ Մարտի 24-ի ցերեկը, 26-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում մարտի 23–ի ցերեկը կլինի 10-12 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +5...+7 աստիճան։