Մոսկվայի մարզպետ Անդրեյ Վորոբյովը Telegram-ի իր ալիքում կադրեր է հրապարակել, որոնք արվել են «Կրոկուս Սիթի Հոլ»–ի շենքում հրդեհը մարելուց հետո։
Կադրերում երևում է, որ ածխացած սենյակներում դեռ ծուխ կա։
Հիշեցնենք` մարտի 22-ին հայտնի դարձավ, որ մերձմոսկովյան Կրասնոգորսկում գտնվող «Կրոկուս Սիթի Հոլ»–ում համերգից առաջ հրաձգություն է եղել, այնուհետև հրդեհ է բռնկվել: ԱԴԾ-ի վերջին տվյալներով՝ մահացել է ավելի քան 60 մարդ։ Առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտնել է, որ հոսպիտալացվել է 115 մարդ, որոնցից 5–ը երեխաներ են: Ռուսաստանի քննչական կոմիտեն ահաբեկչության մասին քրեական գործ է հարուցել։