Երևանում քաղաքացիները ծաղիկներ են խոնարհում Ռուսաստանի դեսպանատան մոտ

Վերջին տվյալներով՝ ահաբեկչության հետևանքով ավելի քան 60 մարդ է մահացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Երևանում քաղաքացիները ծաղիկներ ու մոմեր են տանում Ռուսաստանի դեսպանատան մոտ՝ ի հիշատակ «Կրոկուս Սիթի Հոլ»–ում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի։
Երևանում քաղաքացիները ծաղիկներ են խոնարհում Ռուսաստանի դեսպանատան մոտ
«Հայաստանում լավ գիտեն մարդկային կյանքի արժեքը, և երբ այդ կյանքը խլում են, դա ամբողջ ժողովրդի ու այն մարդկանց ցավն է, որոնք ուզում են ապրել իրենց տներում իրենց ընտանիքների հետ», - ասաց դեսպանատան մոտ ծաղիկներ բերած կանանցից մեկը:
Երևանում քաղաքացիները ծաղիկներ են խոնարհում Ռուսաստանի դեսպանատան մոտ
Ռուսական դիվանագիտական ներկայացուցչության մոտ են գալիս ոչ միայն երևանցիները, այլև Ռուսաստանից Հայաստան տեղափոխված անձինք։ Շատերը գալիս են երեխաների հետ։
Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին «Կրոկուսի» ահաբեկչության կապակցությամբ
Հիշեցնենք` մարտի 22-ին հայտնի դարձավ, որ մերձմոսկովյան Կրասնոգորսկում գտնվող «Կրոկուս Սիթի Հոլ»–ում համերգից առաջ հրաձգություն է եղել, այնուհետև հրդեհ է բռնկվել: ԱԴԾ-ի վերջին տվյալներով՝ մահացել է ավելի քան 60 մարդ։ Ըստ ՌԴ ԱԻՆ–ի` հոսպիտալացվել է 107 մարդ: Ռուսաստանի քննչական կոմիտեն ահաբեկչության մասին քրեական գործ է հարուցել։
Ցնցված ենք Մոսկվայում տեղի ունեցած անմարդկային ահաբեկչության սահմռկեցուցիչ լուրից. ՀՀ ԱԳՆ