Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ. եղանակի տեսություն

Երևանում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 10-12, երեկոյան՝ 6-8 աստիճան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 22-23-ին, 24-ի գիշերը, 25-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում ձյան տեսքով։
Տեղեկությունը հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։
Եղանակի տեսություն
Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, մարտի 21-22-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում մարտի 22-23-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ: Մարտի 24-ի ցերեկը, 26-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 10-12, երեկոյան՝ 6-8 աստիճան։