Ռուսաստանի ԱԴԾ-ն ուկրաինական գործակալի է չեզոքացրել, որը պատրաստվում էր ահաբեկչություն իրականացնել Բերդյանսկում։
Գերատեսչության տվյալներով՝ գործակալը նաև կապ ունի Ռուսաստանի պաշտպանության նախարարության սպայի սպանության և զորքերի ու իրավապահների տեղակայման վայրերի կոորդինատները ուկրաինական կողմին փոխանցելու հետ։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է ԱԴԾ–ն չեզոքացնում զինված գործակալին։ Հրապարակվել են նաև նրա տան խուզարկության կադրերը։ Ուժայինները այնտեղ հայտնաբերել են ևս մեկ ինքնաշեն պայթուցիկ սարք և այն գործարկելու ռացիա։