ՆԳՆ–ում ջրային պարեկների թիվը կմեծանա. վերապատրաստվում է 36 ծառայող

Վերապատրաստման ավարտին պարեկներն անցնելու են համալիր ստուգումներ, որոնք հաղթահարածները կմիանան դեկտեմբերից Սևանա լճում ծառայող գործընկերներին:
Sputnik
Ջրային պարեկներն առավել մեծ անձնակազմով կապահովեն հասարակական կարգն ու քաղաքացիների անվտանգությունը։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
«ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել են Ջրային պարեկային ծառայության երկրորդ հոսքի վերապատրաստման դասընթացները, որոնց ներգրավված են լողալու կարողությունների մակարդակի ստուգման մրցույթը հաղթահարած 36 պարեկներ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Վերապատրաստման ընթացքում պարեկներն ուսումնասիրում են Ջրային պարեկային ծառայության օրենսդրությունը, ծանոթանում լողամիջոցներին ու փրկարարական սարքավորումներին։ Տեսական գիտելիքները նրանք կիրառում են նախ կրթահամալիրում գտնվող նավի վրա, իսկ ավարտական փուլում՝ Սևանա լճում անցկացվող գործնական պարապմունքների ժամանակ։
Սևանա լճում` ավելի անվտանգ. ստեղծվում է ջրային պարեկային ծառայություն
Վերապատրաստման ավարտին պարեկներն անցնելու են համալիր ստուգումներ, որոնք հաղթահարածները կմիանան դեկտեմբերից Սևանա լճում ծառայող գործընկերներին: