ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Մահացել է Ռուսաստանի ձիասպորտի ֆեդերացիայի նախկին նախագահ Միխայիլ Բուդյոննին։ Տեղեկությունը հրապարակվել է ֆեդերացիայի պաշտոնական կայքում։
Բուդյոննին 79 տարեկան էր։
«Ցավով հայտնում ենք ԽՍՀՄ–ի և Ռուսաստանի ձիասպորտի ֆեդերացիայի նախկին նախագահ Միխայիլ Բուդյոննիի մահվան մասին։ Նա աջակցեց ձիասպորտի զարգացմանը երկրի համար ամենադժվար տարիներին և համաշխարհային ասպարեզում ռուս մարզիկների ելույթներին», - նշված է հաղորդագրության մեջ:
Միխայիլ Բուդյոննին Խորհրդային Միության մարշալ Սեմյոն Բուդյոննիի որդին է։ Նա Ռուսաստանի ձիասպորտի ֆեդերացիան ղեկավարել է 1984-1993 թվականներին, իսկ 1990-1995 թվականներին եղել է ձիասպորտի միջազգային ֆեդերացիայի բյուրոյի անդամ։