Խնդիրները պետք է լուծել երկխոսության միջոցով. Իրանի դեսպանը` Տավուշում իրավիճակի մասին

Իրանի դեսպանի խոսքով` պատերազմը երբեք ոչ մի հարցի լուծում չի եղել, ուստի պետք է խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ կապ կա, և ծագած խնդիրները պետք է լուծել երկխոսության միջոցով։ Այս մասին Sputnik Արմենիայի և Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում ասաց ՀՀ–ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին` անդրադառնալով Տավուշում հնարավոր սահմանազատմանը։
«Մենք հույս ունենք, որ այն խնդիրները որ առաջացել են, երկխոսության և փոխադարձ ըմբռնման հիման վրա կլուծվեն։ Պատերազմը երբեք ոչ մի հարցի լուծում չի եղել ։ Պատերազմի արդյունքը լինում է անվտանգության խաթարումն ու ամեն ինչի փլուզումը»,–ասաց դեսպանը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչների հետ հանդիպմանն ասել է, որ հնարավոր է մինչև շաբաթվա վերջ պատերազմ լինի, եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ քննարկել սահմանազատման և սահմանագծման հարցերը։