Իրավապահները ձերբակալել են «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ–ի նախագահ Նարեկ Սամսոնյանին։ Antifake նախաձեռնությունը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են իրավապահները բիրտ ուժ կիրառում Սամսոնյանի նկատմամբ։
Դիմակավորված անձինք գետնին են գցում ընդդիմադիր ակտիվիստին, ապա ոտքերով սեղմում մեջքին։ Նրանք նաև բղավում են. «Կանդալ տվեք, կանդալ (ձեռնաշղթա. խմբ.)։
Տեսանյութի վերջում էլ երևում է, որ քաղաքացիական հագուստով մի մարդ մոտենում է նկարող քաղաքացուն և հեռախոսը գցում գետնին։
ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ Սամսոնյանը ձերբակալվել է խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակում։