Իրավապահները ձերբակալել են նաև Վազգեն Սաղաթելյանին

Վազգեն Սաղաթելյանը Նարեկ Սամսոնյանի հետ «Իմնեմնիմի» պոդկաստի համահեղինակն ու վարողն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Իրավապահները ձերբակալել են ԱԺ նախկին պատգամավոր Արման Սաղաթելյանի եղբորը` Վազգեն Սաղաթելյանին։ Տեղեկությունը հայտնում է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։
Նշենք, որ Վազգեն Սաղաթելյանը Նարեկ Սամսոնյանի հետ «Իմնեմնիմի» պոդկաստի համահեղինակն ու վարողն է։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Նարեկ Սամսոնյանը ձերբակալվել է։
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` Սամսոնյանը ձերբակալվել է խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակում։