Հրաձգություն է տեղի ունեցել Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում. կան վիրավորներ

Դահլիճում գտնվողները կրակոցներից փրկվելու համար պառկել են հատակին։
Sputnik
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում հրաձգություն է տեղի է ունեցել, կան տուժածներ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Կրակը բացել են առնվազն երեք մարդ, որոնց հագին համազգեստ է եղել։ Նախնական տվյալներով՝ կրակոցների հետևանքով կան վիրավորներ։
«Անհայտ անձինք ներխուժել են «Կրոկուս Սիթի Հոլի» առաջին հարկ և կրակ բացել ավտոմատներից։ Վիրավորներ հաստատ կան»,- ասել է գործակալության թղթակիցը։
Նրա խոսքով`կրակոցներից հետո նշված անձինք նռնակ կամ նմանատիպ առարկա են նետել, որը հրդեհի պատճառ է դարձել։
Դահլիճում գտնվողները կրակոցներից պաշտպանվելու համար 15-20 րոպե պառկել են հատակին, որից հետո սկսել են սողալով դուրս գալ տարածքից։ Թղթակցի խոսքով` շատերին հաջողվել է դուրս գալ։