ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Բելգորոդի մարզում հակաօդային պաշտպանության միջոցներով խոցվել է չեխական «Վամպիր» ՀԿՌՀ-ի 8 արկ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը ։
«Մարտի 22-ին Մոսկվայի ժամանակով 07: 30-ի սահմաններում կանխվել է Կիևի ռեժիմի կողմից Ռուսաստանի Դաշնության ուղղությամբ «Վամպիր» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի կիրառմամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձը։ ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով Բելգորոդի մարզի օդային տարածքում ոչնչացվել է 8 ռեակտիվ արկ»,– ասված է հաղորդագրությունում։
Տելեգրամյան ալիքների տվյալներով՝ հրթիռներից մեկի հարվածի հետևանքով մի կին է մահացել, ևս երեք մարդ վիրավորվել է: Այրվում են մի քանի մեքենաներ: Մեկ արկ Արկերից մեկը դիպել է ծննդատանը, կոտրվել են ապակիները, մասամբ վնասվել է շենքի ճակատը։