Ընդդիմության աշխատանքը հաջողված կլինի, երբ վարչապետի այլ թեկնածու առաջադրվի. պատգամավոր

Ընդդիմադիր պատգամավորն ասում է, որ իրենք այստեղ են` որպես երաշխավորված ձայներ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik․ Ընդդիմության գործունեությունն արդյունավետ կլինի այն ժամանակ, երբ Ազգային ժողովում կլինի առաջադրված վարչապետի մեկ այլ թեկնածու և կմեկնարկի նոր վարչապետ ունենալու սահմանադրական գործընթացը։ Այսօր ԱԺ խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ է պատրաստվում ընդդիմությունն անել ստեղծված իրավիճակում։
«Մենք որևէ անգամ պայքարից և պայքարի ձևաչափից չենք խորշել։ Մենք մանդատներից կառչած չենք, մշտապես ասել ենք, որ պատերազմից ու բռնաճնշումների մթնոլորտում ձևավորված այս խորհրդարանը չունի իրավունակության և գործունակության բավարար չափիչ, քանի որ Նիկոլ Փաշինյանն այստեղ ունի 70-ից ավելի կնոպկա սեղմողներ, որոնք չեն կարող խորհրդարանական երկրում, դավաճան իշխանության պայմաններում, ապահովել ՀՀ պետական շահի իրագործումը»,- նշեց Մկրտչյանը։
Նրա խոսքով՝ իրենք այստեղ են` որպես երաշխավորված ձայներ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու։ Հույս ունի, որ այդ օրը հեռու չէ։
Բաքվի պահանջած տարածքները ՀՀ–ի մի մասն են. «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր
Ինչ վերաբերում է փողոցային պայքարին, «Պատիվ ունեմ»-ը էլի պատրաստ է փողոցային պայքարի, չի ձգտում լինել առաջնորդ այդտեղ, բայց պատրաստ է միավորվել բոլոր նրանց հետ, ովքեր ազնիվ մղումներով ցանկություն ունեն պայքարել Փաշինյանի դեմ։