ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Հայաստանի կառավարությունը բիզնեսի ներկայացուցիչներին պարգևներ կտա ապրանքների և ծառայությունների որակի համար։ Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշեց, որմրցանակները կհանձնվեն ամեն տարի նոյեմբերի երկրորդ հինգշաբթի օրը և նվիրված կլինեն Որակի համաշխարհային օրվան, որը սահմանել է Որակի եվրոպական կազմակերպությունը (ինքնավար կազմակերպություն, որը կապված չէ ԵՄ կառույցների հետ):
Մրցանակները կտրվեն փոքր և միջին բիզնեսի (մինչև 200 աշխատակից) և խոշոր բիզնեսի (ավելի քան 200) կատեգորիաներում:
Որակի համար մրցանակների նման մրցույթներն անցկացնում են մասնավոր ընկերությունները։ Սակայն պետական մրցույթի ժյուրին բաղկացած է լինելու ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի ներկայացուցիչների։ Բացի այդ նախարարը նշեց, որ գնահատման մեթոդաբանությունը հասկանալի ու թափանցիկ կլինի։
Առաջին փուլում նրանք կանցկացնեն ապրանքների փաստաթղթերի փորձաքննություն, երկրորդ փուլում՝ արտադրության վայրի (կամ առևտրի կամ ծառայությունների օբյեկտի) գնահատում։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանձնարարեց ստուգել, թե արդյոք հնարավոր է հասնել նման մրցույթների արդյունքների փոխադարձ ճանաչմանը ԵԱՏՄ այլ երկրների հետ: