Առաջին մարդը, որի ուղեղում «Neuralink»–ի իմպլանտ է տեղադրվել, շախմատ է խաղացել

«Telepathy» իմպլանտը նախատեսված է նրանց համար, ովքեր կորցրել են վերջույթներն օգտագործելու հնարավորությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. «Neuralink» ընկերության իմպլանտով առաջին բուժառուն ցույց է տվել, թե ինչպես է շախմատ խաղում, հեռարձակումն իրականացվել է ընկերության սոցիալական ցանցի էջում:
Ութ տարի առաջ Նոլան Արբոն դժբախտ պատահարի հետևանքով կորցրել է մարմնի զգայունությունը ուսերից ներքև:
29-ամյա տղամարդը խոստովանել է, որ շատ է սիրել շախմատ խաղալ, բայց չի կարողացել։ Հիմա նա կարող է մտքի ուժով շարժել նշորդը (курсор) նոթբուքի էկրանի խաղատախտակի վրա:
«Դեռ շատ աշխատանք կա անելու, բայց իմ կյանքն արդեն փոխվել է», - ասել նա։
Հունվարին Արբոն դարձել է առաջին մարդը, որին փոխպատվաստել են «Telepathy» («Տելեպատիա»` (հեռազգայություն)) իմպլանտը, որը նախատեսված է վերջույթներն օգտագործելու հնարավորությունը կորցրած մարդկանց համար, որպեսզի նրանք կարողանան կառավարել սմարթֆոնը կամ համակարգիչը:
«Neuralink»–ի իմպլանտները
Հունվարին ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հայտնել էր, որ առաջին մարդը «Neuralink»–ի իմպլանտ է ստացել, իսկ դրա աշխատանքի մասին ստացված տվյալները խոստումնալից արդյունքներ են ցուցադրում։
Ավելի ուշ Մասկը գրել էր, որ բուժառուն կարողացել է մտքի ուժով կառավարել համակարգչային մկնիկը։
Հիշեցնենք, որ 2021 թվականին «Neuralink»-ը նեյրոիմպլանտ էր տեղադրել կապիկի ուղեղում։ Մասկն այն ժամանակ նշել էր, որ կենդանին ուղեղի օգնությամբ կարող է տեսախաղեր խաղալ։ Մինչ այդ ընկերությունը խոզերի չիպավորման փորձ էր անցկացրել։ Ինժեներները իմպլանտ էին տեղադրել կենդանիների ուղեղում, իսկ հետո հանել` առանց նրանց առողջությանը վնաս հասցնելու։