Ընտրվում են նախագծերը, որոնք կֆինանսավորվեն ԵԱՏՄ աջակցության մեխանիզմի միջոցով. Օվերչուկ

Ալեքսեյ Օվերչուկ
Օվերչուկի խոսքով՝ Ռուսաստանի նախագահության շրջանում ԵԱՏՄ գործընկերներին հաջողվել է առաջ մղել փոխգործակցությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի –Sputnik. Արդեն սկսվել են այն նախագծերի ընտրության աշխատանքները, որոնք ֆինանսավորվելու են ԵԱՏՄ-ի՝ արդյունաբերական կոոպերացիային աջակցելու մեխանիզմի միջոցով։ Այս մասին ՌԴՊետդումայում լրագրողներին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Մենք հստակեցրել ենք ֆինանսավորման աղբյուրները և սահմանել կանոնները։ Այժմ [Եվրասիական տնտեսական] հանձնաժողովն ակտիվ աշխատանք է իրականացնում կոնկրետ նախագծերի ընտրության ուղղությամբ, որոնք, ըստ էության, աջակցություն կստանան արդեն եվրասիական ինտեգրման մեխանիզմների միջոցով»,-նշել է կառավարության նախագահի տեղակալը։
ԵԱՏՄ–ի հոբելյանական նիստը կկայանա Մոսկվայում. Պուտին
Օվերչուկի խոսքով՝ Ռուսաստանի նախագահության շրջանում ԵԱՏՄ գործընկերներին հաջողվել է առաջ մղել նաև փոխգործակցությունը էներգետիկ և պարենային անվտանգության, տրանսպորտային-լոգիստիկ կապի զարգացման շրջանակներում, առաջին հերթին՝ դեպի գլոբալ Հարավ և Արևելք շուկաների վերակողմնորոշման, ինչպես նաև թվային փոխակերպման ուղղությամբ:
«Շատ կարևոր է, որ այս կարևոր խնդիրների շուրջ մեզ հաջողվել է կոնսենսուսի հասնել ԵԱՏՄ մեր գործընկերների հետ»,-նշել է նա:
ԵԱՏՄ կազմում ընդգրկված է հինգ երկիր՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանի Դաշնությունը:
Հայաստանը հետ է մնում հարևաններից և ԵԱՏՄ-ից բիզնեսի թվայնացման հարցում. Քառյան