Ուկրաինական С-200 հրթիռի բեկորներն ընկել են Կուրսկի կենտրոնում. մարզպետ

ՌԴ ՊՆ-ի տեղեկություններով՝ ուկրաինական Ս-200 զենիթահրթիռը փոփոխվել է ցամաքային թիրախները խոցելու համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի — Sputnik. Հակաօդային պաշտպանության համակարգի կողմից խոցված Ս-200 հրթիռի բեկորներն ընկել են Կուրսկի կենտրոնում և քաղաքի այլ շրջաններում: Տեղեկությունն իր Telegram-ալիքում գրել է Կուրսկի մարզպետՌոման Ստարովոյտը։
Հաղորդվում է, որ ոչ ոք չի տուժել: Վնասվել են մի քանի տանիքներ։
Ստարովոյտի խոսքով՝ օրվա լուսավոր ժամերին մասնագետները հետազոտություն կանցկացնեն։ Մարզպետը կոչ է արել բնակիչներին չմոտենալ հրթիռների բեկորներին և հայտարարել դրանց հայտնաբերման մասին 112 հեռախոսահամարով:
«Եթե հրթիռային վտանգ հայտարարվի և մինչև ժամը 8:00-ն չհանվի, ապա Կուրսկի դպրոցներն ու մանկապարտեզները չեն աշխատի», - ասել է նա:
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ Ռուսաստանի Զինված ուժերը կասեցրել են Կուրսկի շրջանի օբյեկտների ուղղությամբ ցամաքային թիրախները խոցելու համար վերասարքավորված Ս-200 զենիթային հրթիռով գրոհելու Ուկրաինայի զինված ուժերի փորձը: Միջադեպը տեղի է ունեցել Երևանի ժամանակով 22:30-ին: Բացի այդ, զինվորականները նշել են, որ Բելգորոդի շրջանի վրա վնասազերծել են Patriot հրթիռ։