Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Բելգորոդի մարզի բնակիչներին շնորհակալություն է հայտնել քաջության համար և խոստացել է ամեն ինչ անել մարդկանց աջակցելու համար:
«Առաջնային խնդիրը անվտանգության ապահովումն է։ Տարբեր միջոցներ կան, հեշտ չեն, բայց մենք դա կանենք», - ասել է նա վստահված անձանց հետ հանդիպման ժամանակ։
Նա նշել է, որ Ռուսաստանը կարող էր նույն ձևով պատասխանել հակառակորդին, որը հարվածներ է հասցնում քաղաքացիական ենթակառուցվածքներին, բայց Մոսկվան իր պլաններն ունի։
Բելգորոդի մարզը վերջին ժամանակաշրջանում զանգվածային գնդակոծությունների է ենթարկվում Ուկրաինայի զինված ուժերի կողմից։ Մեկ շաբաթվա ընթացքում գնդակոծությունների հետևանքով 16 մարդ է մահացել, 98-ը` տուժել: