Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհին իրականացվում են քարաթափման հետևանքների վերացման աշխատանքներ։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Աշխատանքներն իրականացնում է ավտոճանապարհի սպասարկում իրականացնող կազմակերպությունը՝«Վայքի ՃՇՇ» ՓԲԸ-ն։
Հիշեցնենք` քարաթափումը տեղի է ունեցել կեսօրին։ Ճանապարհը երկկողմանի փակվել է։