Հարկ վճարողներից քանի՞սը չեն ձևակերպել աշխատողներին. ՊԵԿ–ն ամփոփել է փետրվարը

Խաղատուն
Նրանք, ովքեր, չեն ձևակերպել վարձու աշխատակիցներին, տուգանվել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik․ Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն փետրվարի ընթացքում արձանագրել է վարձու աշխատողների չձևակերպման 77 դեպք։ Տեղեկությունը հրապարակվել է ՊԵԿ–ի կայքում։
Նշվում է, որ ընդհանուր տուգանքի չափը կազմել է 45.750 մլն դրամ:
«Երեք և ավելի վարձու աշխատողների չձևակերպման 22 դեպքով տուգանվել է 22 հարկ վճարող»,– ասված է հաղորդագրությունում։
Տուգանքի չափը կազմել է 29.5 մլն դրամ։
Դեպքերը գրանցվել են տարբեր ծառայություններ մատուցող տնտեսվարողների մոտ` անվտանգության ապահովում, հանրային սնունդ, մթերային խանութ, շահումով խաղեր և այլն։