Հայկական գյուղերը Ադրբեջանին հանձնելը նոր զիջումների կբերի. Զատուլին

Կոնստանտին Զատուլին
Ռուս պատգամավորի կարծիքով՝ ՀՀ ղեկավարությունը շարունակում է թեքել Ադրբեջանին զիջումներ անելու նախկին գիծը՝ զուգահեռաբար մեղադրելով Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի— Sputnik. ՀՀ սահմանամերձ գյուղերի հնարավոր հանձնումը Ադրբեջանին կվտանգի երկրի ռազմավարական հաղորդակցությունները և ճանապարհ կբացի նոր զիջումների համար, մասնավորապես` այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում։ Այս մասին «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ Պետական դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։
«Ո՞րն է այն գյուղերի կարևորությունը, որոնց հավակնում է Ադրբեջանը։ Այն է, որ դրանք ապահովում են Հայաստանի ելքը դեպի Իրան (Տիգրանաշեն) և Վրաստան (Տավուշի գյուղեր)։ Դրանք տարանցիկ գյուղեր են, և եթե Հայաստանը դրանք կորցնի Հայաստանի կառավարության դիրքորոշման արդյունքում, ապա ճանապարհ կհարթվի հետագա զիջումների համար։ Գլխավորն Ադրբեջանի և Թուրքիայի պահանջն է՝ բացել «Զանգեզուրի միջանցքը» Ադրբեջանի և Նախիջևանի միջև ՝ այդպիսով ուղիղ դարձնելով Թուրքիայից Ադրբեջան տարանցումը», - նշել է պատգամավորը։
Ռուս քաղաքական գործչի խոսքով ՝ Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր նախկին գիծը՝ ուղղված Ադրբեջանի շահերը բավարարելուն, բայց միևնույն ժամանակ փորձում է երևալ մի մարդ, որ ստիպված է դիմել դրան: Նման դիրքորոշում որդեգրելով ՝ վարչապետն ամեն ինչում մեղադրում է ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին, որոնք, իբր, չեն ստանձնում Հայաստանի պաշտպանությունը։
«Նա (Հայաստանի վարչապետը – խմբ.) գնաց իր հայրենակիցներից ըստ էության հրաժարվելու՝ դավաճանության ճանապարհով և նա ստիպված է գնալ այդ ճանապարհով», — հայտարարել է Զատուլինը:
Առաջնագծի ամենաամուր հատվածը կկազմաքանդվի. «Հայաստան» խմբակցությունը` Տավուշի մասին
Միևնույն ժամանակ պատգամավորը չի համարում Ադրբեջանին Ռուսաստանի դաշնակից անգամ Հայաստանի արևմտամետ ֆոնին։ Նա համոզված է, որ Ադրբեջանն այս համատեքստում դաշնակից չէ, ու հավելում է, որ այն Թուրքիայի դաշնակիցն է։ Պատգամավորը հիշեցնում է, որ Թուրքիան Կովկասում իր բոլոր գործողությունները փորձում է ներկայացնել որպես ՆԱՏՕ-ի առաջխաղացում դեպի արևելք։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ հնարավոր է` մինչև շաբաթվա վերջ պատերազմ լինի, եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ քննարկել սահմանազատման և սահմանագծման հարցերը։ Կիրանց գյուղում էլ նա հայտարարել է, որ սահմանազատման և սահմանագծման արդյունքում Ադրբեջանի հետ գոյություն ունեցող շփման գիծը կդառնա ճանաչված սահման, իսկ զինծառայողների փոխարեն այնտեղ կկանգնեն սահմանապահները։