Հայաստանը հարձակման է ենթարկվել որոշ արտաքին ոչ ժողովրդավարական ուժերի կողմից. Փաշինյան

Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետն ընդգծել է, որ Հայաստանն իր անվտանգությունն առաջին հերթին տեսնում է հարևանների հետ խաղաղ գոյակցության մեջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Հայաստանը հարձակման է ենթարկվել որոշ արտաքին ոչ ժողովրդավարական ուժերի կողմից ռազմական և հիբրիդային միջոցներով։ Առցանց անցկացվող «Հանուն Ժողովրդավարության» 3-րդ գագաթնաժողովում այս հայտարարությունն է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա շեշտել է, որ ՀՀ–ն որոշել է Միջազգային քրեական դատարանին միանալ՝ պաշտպանելու համար երկրի անկախությունը, տարածքային ամբողջականությունը և ժողովրդավարությունը:
Միևնույն ժամանակ Փաշինյանը նշել է, որ հավատարիմ լինելով Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացին՝ Հայաստանն իր անվտանգությունն առաջին հերթին տեսնում է տարածաշրջանում իր հարևարնների հետ և դրա սահմաններից դուրս խաղաղ գոյակցության և համագործակցության մեջ։
«ՀՀ կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը նպատակ ունի նպաստելու Հարավային Կովկասի անվտանգությանը, կայունությանը և խաղաղությանը։ Այս նախագիծը համագործակցության միջոցով տարածաշրջանում կայուն խաղաղությանն ու անվտանգությանը նպաստելու իմ կառավարության հանձնառության ևս մեկ ցուցիչ է»,– ասել է Փաշինյանը։
ՀՀ վարչապետը վստահ է` ժողովրդավարական ինստիտուտները միայն կարող են ներքին կայունություն ապահովել։
ՀՀ–ն ակնկալում է ՆԱՏՕ–ի աջակցությունը հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Փաշինյան