Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Պուտինին ՌԴ նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ

ՀՀ վարչապետը ՌԴ նախագահին առողջություն, երջանկություն և հետագա հաջողություններ է մաղթել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«Ընդունեք շնորհավորանքներս Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ։ Հուսով եմ, որ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում երկխոսությունը կզարգանա՝ ի շահ Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների»,–գրել է Փաշինյանը։
ՀՀ վարչապետը ՌԴ նախագահին առողջություն, երջանկություն և հետագա հաջողություններ է մաղթել։
Հիշեցնենք` ՌԴ նախագահի ընտրությունների հիմնական քվեարկությունը տևեց երեք օր` մարտի 15-ին, 16-ին և 17-ին: Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում էին ՌԴ ԿԸՀ-ի կողմից գրանցված չորս թեկնածու` Լեոնիդ Սլուցկին, Նիկոլայ Խարիտոնովը, Վլադիսլավ Դավանկովը և Վլադիմիր Պուտինը: Նա հաղթել է՝ ստանալով քվեների 87,3 տոկոսը։