Մահացել է հայտնի մեկնաբան Վասիլի Ուտկինը

Վասիլի Ուտկին
Մեկնաբանը կյանքից հեռացել է 53 տարեկանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Մահացել է մարզական լրագրող և ֆուտբոլային մեկնաբան Վասիլի Ուտկինը։ Տեղեկությունը հայտնում են ԶԼՄ-ները՝ հղում անելով լրագրող Իվան Կարպովին։
Վասիլի Ուտկինը 52 տարեկան էր:
Ըստ «Mash» տելեգրամյան ալիքի` նախնական տեղեկություններով` մահվան պատճառը թոքային զարկերակի թրոմբոէմբոլիան է եղել: Այսօր լրագրողին շտապ հոսպիտալացրել են, սակայն կյանքը փրկել չեն կարողացել։
Ուտկինը տառապում էր սրտանոթային համակարգի լուրջ հիվանդությունից: 2023 թվականի հոկտեմբերի վերջին բժիշկներն աթերոսկլերոզ էին ախտորոշել։
Վասիլի Ուտկինը 1994 թվականից աշխատում էր հեռուստատեսությունում։ Մի շարք ֆուտբոլային հաղորդումներ է վարել NTV-ում և NTV-Plus-ում: Մեկնաբանի կարիերան ավարտելու մասին հայտարարել էր 2017 թվականին։
Ալեքսանդր Շիրվինդտի ժառանգության մասին մանրամասներ են հայտնի դարձել