Գեղարքունիքի մարզում կողաշրջվել է Մարտունի-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսը

Գեղարքունիքի մարզում կողաշրջվել է Մարտունի-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսը
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Ճանապարհի մերկասառույցի պատճառով Գեղարքունիքի մարզում կողաշրջվել է Մարտունի-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսը: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ կայքի` դեպքը տեղի է ունեցել ժամը 16։00-ի սահմաններում։
Միկրոավտոբուսում եղել է 15 ուղևոր։ Բարեբախտաբար, տուժածներ չկան։
Էջմիածին-Արմավիր ճանապարհին բախվել են «Lada»–ն և «Lexus»–ը. կան տուժածներ և 3 զոհ